15 01 2024

Մի նախարարությունում հպարտանում են Փարավոն Միրզոյանով, իսկ մյուսում չեն էլ ճանաչում

Մի նախարարությունում հպարտանում են Փարավոն Միրզոյանով, իսկ մյուսում չեն էլ ճանաչում

 

«Մի քանի ազգանուններ ընթերցեմ՝ Ծատուրյան Նիկոլայ, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ․ ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, կարող էի ցանկն ընդլայնել, որևէ մեկս մի՞թե ճանաչում է այս անձանց՝ որպես ժողովրդական. ժողովրդի մեծամասնությունն իրոք չի ճանաչում»,- ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Փոխնախարարը փորձեց ապացուցել պետական պարգևների անիմաստ լինելը։

Ուշագրավ է, որ կառավարության՝ հունվարի 10-ի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել էր Միքայել Գևորգի Հարությունյանին պարտադիր զինծառայությունից ազատել՝ որպես լավ նկարչի։

Բանակից ազատելու որոշման հիմնավորման մեջ նշված էր, որ Միքայել Հարությունյանի համար երաշխավորագիր է ներկայացրել ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ