12 07 2021

Որոտանի գյուղապետը 2 ամսով կալանավորվել է

Որոտանի գյուղապետը 2 ամսով կալանավորվել է

News.am-ը գրում է․ Դատարանի որոշմամբ Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Արսեն Վարդանյանը։

Նա նշեց, որ դատարանը Օհանջանյանին ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել, սակայն 2 ամսով կալանավորելու որոշում կայացրել։

Նա տեղափոխվել է Գորիսի ՔԿՀ։

Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշման դեմ պատրաստվում են բողոք ներկայացնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ