09 05 2021

Զոմբիլենդի վախճանին ու ա՛յս Հայաստանի վերածննդին սպասել եմ ուղիղ երեք տարի. Սևակ Հակոբյան

Զոմբիլենդի վախճանին ու ա՛յս Հայաստանի վերածննդին սպասել եմ ուղիղ երեք տարի. Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ազատության հրապարակում այսօր կատարվողը ցնցող էր․ հոծ բազմությունը եկել էր հունիսի 21-ից սկիզբ առնող նոր իրականության կերտմանը։ Դա հին կամ նոր Հայաստան չէ, դա Հայաստանն է առանց դավաճանների։

«Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ անցել եմ մարդկանց շարքերով․ դա դժվար էր, որովհետև մարդիկ խիտ էին կանգնած, շարժվելու տեղ չկար։ Բայց ինձ հետաքրքիր էր իմանալը՝ հետաքրքրությա՞ն համար են եկել, թե՞ եկել են, որովհետև համակիր են այս դաշինքին, հակադիր են Նիկոլին։ Ես այդ հանրահավաքում մարդկանց խոսքերում, շարժումներում, բռունցքներում հույս ու վճռականություն տեսա։

Երբ բեմից ելույթ էր ունենում Ռոբերտ Քոչարյանը, մարդկանց մոտ վստահություն էր, որ մեր պետությունը ոտքի կկանգնի՝ թե՛ կկարողանա վերականգնել աղճատված Արցախի դիմագիծը, թե՛ կկարողանա մեր երկիրը հզոր դարձնել՝ տնտեսապես, քաղաքականապես, արտաքին արենայում։ Ներողություն եմ խնդրում մյուս ելույթ ունեցողներից, բայց անհնար էր չնկատելը, որ երբ ելույթ էր ունենում Ռոբերտ Քոչարյանը, մենք կրկին մեզ զգացինք ուժեղ առաջնորդի երկրում ու հասկացանք ինչ է ապահով լինելը, անվտանգ լինելը։

Ու ես վստահ եմ, որ այս տպավորությունը իրականություն է դառնալու։ Այս դաշինքը միայն հաղթանակի շանս ունի, ու հակառակը, կապիտուլյանտը որևէ հնարավորություն չունի մնալու։

Քաղաքացիները տպավորված էին բեմից եկող ազդակներով, բեմը ոգևորված էր քաղաքացիներից եկող ազդակներով, ես հիացած էի երկուսով էլ։

Հատուկ շեշտում եմ, այս հրապարակը տարբերվում էր Նիկոլի բոլոր միտինգներից, բոլոր մարզերում ման գալուց, Գեղարքունիքի էսօրվա ժեխ միտինգից, Ազատության հրապարակում «Շուշին մերը չէր», «թող հացը դառնա 1000 դրամ», ասֆալտին փռելու մասսա չկար, այնտեղ կար փայլուն ապագայի շունչը և դա ապահովելու պատրաստ մարդիկ։

Անկեղծ եմ ասում, ես Զոմբիլենդի վախճանին ու ա՛յս Հայաստանի վերածննդին սպասել եմ շուրջ երեք տարի

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ