ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․
«ԿԳՍՄՉՊՋՌ...
Այս դժգույն նկարում մտորող մարդը, ով նաև սպորտի պատասխանատուն է, բացարձակապես թքած ունի տարբեր սպորտաձևերով պարապող սաների ջանքերի ու հաջողությունների վրա: Թերևս, դա այն պատճառով, որ նա որևէ ձևով չի ասոցացվում սպորտի հետ: Կարևորը՝ նա տրանսգենդեր ընդունի և ֆինանսավորի սեռափոխվածների ֆիլմերը:
Արա, ա՜յ տղա, ո՞վ ա պատասխան տալու մեր ապագա չեմպիոնների պարապմունքներն արհեստական պատճառներով անժամկետ դադարեցնելու համար: Դու հասկանում ե՞ս, թե ինչ հետընթաց է գրանցվելու մեր երիտասարդ մարզիկների մարզավիճակում: Խի՞ ծպտունդ չի հելնում, է՜յ...
Չնայած, էս ինչ եմ ասում...
Քեզ սպորտը հետաքրքրում ա էնքան, ինչքան ինձ՝ Նապոլեոն Բոնապարտի մորքուրի նշանդրեքը...
Դմփ-դմփ-հու... ՑԸԸԸՄՊ...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը