17 08 2019

Համահայկական խաղերին խաղարկվեց 105 մեդալ․ 1-ինը Գլենդելի հավաքականն է

Համահայկական խաղերին խաղարկվեց 105 մեդալ․ 1-ինը Գլենդելի հավաքականն է

Օգոստոսի 17-ին Երևանի Ազատության հրապարակում կայացավ Համահայկական 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և այլք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց բոլոր անվանակարգերի մրցանակները և համահայկական խաղերը հայտարարեց փակված։ Խաղարկվեց 105 մեդալ։

Խաղերի դրոշը իջեցրին օլիմպիական չեմպիոններ Հրաչյա Պետիկյանն ու Իսրայել Միլիտոյսանը: Մարվեց Խաղերի ջահը՝ Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնությունը խորհրդանշող։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ լավագույն արդյունքը ցույց տվեց Երևանի հավաքականը, մեդալների քանակով առաջին տեղում Գլենդելի հավաքականն է:

Բարձր արդյունքներ է գրանցել նաև Ռուսաստանի հավաքականը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ