Ապրիլի 27-ից 28-ը կայացել է Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի (ՀՈՒԵՖ) կողմից ուժային եռամարտի միջազգային ֆեդերացիայի (IPF) կանոններով կազմակերպված ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը։
Մրցմանը մասնակցել է 68 մարզիկ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից։ Առաջնությունում չորս քաշային կարգերում սահմանվել են ուժային եռամարտի Հայաստանի Հանրապետության նոր ռեկորդներ։
Ուժային եռամարտի 2019 թվականի տղամարդկանց Հայաստանի չեմպիոններ են դարձել 59 կգ քաշային Մանվել Գասպարյանը (412,5 կգ), 66 կգ քաշային Ալեքս Ավետիսյանը (477,5 կգ), 74 կգ քաշային Սևակ Մանուկյանը (550 կգ), 83 կգ քաշային Էդգար Հովհաննիսյանը (585 կգ), 93 կգ քաշային Կարեն Բեգլարյանը (642,5 կգ), 105 կգ քաշային Նշան Մալխասյանը (737,5 կգ), 120 կգ քաշային Հովհաննես Ավդալյանը (730 կգ), 120+ կգ քաշային Կարապետ Բարսեղյանը (760 կգ):
Կանանց մրցապայքարում 1-ին տեղը գրավել են 47 կգ քաշային Աննա Սմբատյանը (240 կգ), 57 կգ քաշային Աննա Գովելյանը (240 կգ), 63 կգ քաշային Իննա Ժիլկինան (310 կգ), 72 կգ քաշային Ժաննա Շահնազարյանը (280 կգ), 84 կգ քաշային Արևիկ Միրզախանյանը (295 կգ), 84+ կգ քաշային Աննա Կոլիադան (275 կգ), իսկ բացարձակ կարգում տեղերը բաշխվել են Իննա Ժիլկինա, Յուլիա Ստեպովիկովա, Աննա Սմբատյան հերթականությամբ:
Նշենք, որ կանանց մրցապայքարում 63 կգ քաշային կարգում երկրորդ տեղը գրավել է Yerevan.Today-ի աշխատակից Սոնա Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոն Քոչարյանն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը