11 04 2019

Եվս 30 ֆուտբոլիստ բանակ չի գնա

Եվս 30 ֆուտբոլիստ բանակ չի գնա

Կառավարությունն իր ապրիլի 11-ի նիստում ընդունեց «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները սահմանելու մասին»  որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը:

Ըստ հիմնավորման` որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ՝ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, ֆուտբոլ մարզաձեւը Հայաստանում զարգացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի  ազգային հավաքական թիմերը համալրել բարձրակարգ ուժեղագույն մարզիկներով՝ Եվրոպայի եւ աշխարհի փուլային ընտրական առաջնություններին լավագույն ձեւով հանդես գալու եւ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:

Ֆուտբոլի երիտասարդների եւ մեծահասակների հավաքական թիմերից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված են 11 մարզիկներ՝ իրենց փոխարինողներով, յուրաքանչյուր տարիքային խմբում՝ ընդամենը 22 մարզիկ։

Այսպիսով` նպատակահարմար է ֆուտբոլի նշված տարիքային հավաքական թիմերում ընդգրկված մարզիկներից տարեկան (ամառային եւ ձմեռային զորակոչեր) տարկետում տալ 22 մարզիկների փոխարեն 30 մարզիկների։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ