12 11 2018

ՌԴ-ում ադրբեջանցի երկրպագուները փորձել են խլել հայկական դրոշը

ՌԴ-ում ադրբեջանցի երկրպագուները փորձել են խլել հայկական դրոշը

Նախօրեին Մոսկվայում կայացել է ACB Promotion մարտեր առանց կանոնների մրցաշարը երկու հայազգի մարզիկի մասնակցությամբ: Խոսքը Գեորգի Կարախանյանի և Էդուարդ Վարդանյանի մասին է:

Ինչպես հայտնում է First Armenian Front (FAF) երկրպագուների խմբի ֆեյսբուքյան էջը, մարզիկներին մեծ աջակցություն է ցույց տվել հայկական համայնքը՝ Հայաստանի և Արցախի դրոշներով:«Կարախանյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի երկրպագուները փորձել են հայերից խլել հայկական երկու պետության դրոշները: Երկրպագուների միջև ձեռնամարտն ավարտվել է ադրբեջանցիների խայտառակ պարտությամբ և փախուստով», - ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Մրցավարների միաձայն որոշմամբ Վարդանյանը հաղթող է ճանաչվել ռուս Ուստարմագոմեդ Գաջիդաուդովի հետ մենամարտում: Գեորգի Կարախանյանը նույնպես հաղթել է իր մրցակից Տիմուր Նագիբինին, որը որակազրկվել է ոչ մարզական վարքի՝ մարտի ավարտից հետո մրցակցին հարվածելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ