Հայաստանի Ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվանական խաղալիքները հունիսի 1-ից արդեն վաճաքում են:
MickiToy խաղալիքը խոսում և երգում է Մխիթարյանի ձայնով` ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն:
Ֆուտբոլիստը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով շնորհավորել է փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և ներկայացրել նոր խաղալիքը:
«Ձեզ եմ ներկայացնում իմ մինի կերպարին:Նա պատրաստ է լսել քեզ և ամենակարևորը` խաղալ քեզ հետ: Նա նաև խոսում է և երգում իմ ձայնով: Հուսով եմ` նա քեզ դուր կգա և կդառնա քո ամենահավատարիմ ընկերը:
MickiToy խաղալիքը հասանելի է Mankan խանութներում: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մեր բոլոր փոքրիկներին ցանկանում եմ երջանիկ մանկություն և հուսալի ապագա»,- գրել է Մխիթարյանը:
Տեսանյութերը՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը