24 12 2024

Փաշինյանը բանավիճելու է հրավիրում պաշտոնաթող նախագահներին մի թեմայի շուրջ, որտեղ բանավիճելու թեմա չկա․ Սևակ Հակոբյան

Փաշինյանը բանավիճելու է հրավիրում պաշտոնաթող նախագահներին մի թեմայի շուրջ, որտեղ բանավիճելու թեմա չկա․ Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

2 օր է՝ հետևում ենք, թե ինչպես է Փաշինյանը, ոտ ու ձեռ ընկած, բանավիճելու հրավիրում պաշտոնաթող նախագահներին մի թեմայի շուրջ, որտեղ բանավիճելու թեմա բոլորովին չկա։

Նման մի դեպք էլ տեղի է ունեցել սրանից 19 տարի առաջ՝ 2005 թվականին։ Նիկոլ Փաշինյանի կումիր Ռեջեփ Էրդողանը Ռոբերտ Քոչարյանին նամակ էր գրել ու առաջարկում էր բանակցել հարաբերությունները կարգավորելու շուրջ, բայց Ցեղասպանության թեման թողնել երկու երկրների պատմաբաններից, փորձագետներից բաղկացած հանձնաժողովին, որը արխիվները կուսումնասիրի ու եզրակացության կգա։

Քոչարյանը պատասխանել էր, որ Երևանն առաջարկել է հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները և երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջև, բայց Ցեղասպանության իրողությունը ո՛չ մեր, ոչ էլ Թուրքիայի կառավարությունն իրավասու չէ պատմաբաններին հանձնարարելու․ դա իրողություն է։

Այս նամակագրությունից շատ-շատերն են տեղյակ, հրապարակված է։

Հիմա Նիկոլը, էդ իրադարձությունից 19 տարի անց եկել է ու իր կարճ խելքով ուզում է Քոչարյանին բերել մի թեմայի շուրջ, որը պատմական փաստ է և ընդհանրապես բանավիճելու կարիք չունի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ