ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության թիմային աղյուսակում ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, ազատ ոճում՝ 4-րդը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը