26 10 2018

Ստեփան Մարյանյանը՝ աշխարհի չեմպիոն

Ստեփան Մարյանյանը՝ աշխարհի չեմպիոն

Բաքվում կայացած Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր, Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը (63 կգ) առաջին անգամ հռչակվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: Հոկտեմբերի 26-ին, եզրափակչում առավելության հասավ ուզբեկ Էլմուրաթ Տասմուրադովի նկատմամբ: Հաղթեց 6-3 հաշվով։

Այս քաշային կարգում Հայաստանն էր ներկայացնում Սլավիկ Գալստյանը: 1/8 եզրափակչում նա պարտվել էր Թալեհ Մամադովին, որը եզրափակիչ չկարողացավ հասնել, ու Գալստյանը չկարողացավ պայքարել գոնե բրոնզի համար:

Աշխարհի 2018 թ. առաջնությունը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է հոկտեմբերի 20-ին, կավարտվի 28-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ