03 05 2018

Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոններ

Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոններ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթելով Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայային՝ 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշը հաղթեց 7:0 հաշվով:

Հիշեցնենք, ո 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց:

 

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ  Մանուկյանը ևս նվաճեց Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը:

82 կգ քաշային կարգի եզրափակչում Մանուկյանը բելառուս Վիկտոր Սասունովսկուն հաղթե 9:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանը աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2017 թվականին, Փարիզում:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Եվրոպայի ընթացիկ առաջնությանը Հայաստանը մասնակցում է 7 մարզիկով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ