07 11 2024

Եթե պետք է մեր պաշտոնյաների տեղը, վրաց դեսպանը զբաղվի մեր գործերով, թող մերոնք էլ իր գործերով զբաղվեն․ խմբագիր

Եթե պետք է մեր պաշտոնյաների տեղը, վրաց դեսպանը զբաղվի մեր գործերով, թող մերոնք էլ իր գործերով զբաղվեն․ խմբագիր

Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը ֆեյսբուքի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։

Պետական լրատվամիջոց «Արմենպրես»-ը, ենթադրում եմ, զանգել է է՛լ ԱԳՆ, է՛լ Կառավարության աշխատակազմ, գուցե վարչապետի մամուլի ծառայություն ու փաստացի այդ պատկան տեղերից պատասխան չստանալով, զանգահարել է մեր երկրում Վրաստանի դեսպանին։ Դեսպանը, չէր մերժել, բայց դե ասել էր այն, ինչ պարտավոր էին ասել մեր՝ Հայաստանի պատկան մարմինները։

Հիմա մտածում եմ, դե եթե պետք է մեր պաշտոնյաների տեղը, վրաց դեսպանը զբաղվի մեր գործերով, ուրեմն թող մերոնք էլ զբաղվեն այդ դեսպանի, օրինակ՝ անձնական, կենցաղային գործերով․ չէ՞ որ, նա զբաղվում է իրենց տեղը, իրենց գործերով։ Թող, օրինակ Արարատ Միրզոյանը մի լավ «պիլեսոս» անի դեսպանի կաբինետը, վարչապետի Արայիկ Հարությունյանը, կարող է, օրինակ, դեսպանի համար մի հատ վիսկիով կոկտեյլ խառնի՝ հյուրասիրի և այդպես։

Թե չէ, որ ահավոր ամոթա, դա մի կերպ մարսում ենք, գոնե արդարությունը վերականգնվի, դուք էլ էդ մարդու տեղը մի բան արեք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ