12-ամյա Գաբրիելա Հարությունյանը պատրաստվում է իր սպորտային կարիերայի ամենակարևոր մրցաշարերից մեկին՝ շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը։
Գաբրիելան 2024թ․ Հայաստանի շախմատի Մ12 տարեկան աղջիկների չեմպիոնն է:
Գաբրիելան 5 տարեկանից զբաղվում է շախմատով։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10 և Մ12 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։
2024թ․ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Գաբրիելան այս տարի Հայաստանը կներկայացնի նաև շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը