Հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ (և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց
Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի Փառքի Սրահ (United World Wrestling Hall of Fame):
Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից:
Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը(Wrestling house):
Հ․ Գ․ 2020թ նոյեմբերի 10-ից սկսած՝ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարվում է մասնակցել քպ կոչվող դավաճանական իշխանության կողմից կազմակերպված միջոցառումներին, պարգևատրումներին կամ ցանկացած այլ նախաձեռնության: Չի պատկերացնում որևէ առընչություն Արցախը կործանած և Հայաստանին այսքան անդառնալի վնաս պատճառած անձանց հետ՝ ներառյալ ձեռքսեղմումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը