05 05 2023

Սփյուռքահայերը մեղավոր են, որ ընդհանրապես, մասնակցում են դրա հետ հանդիպմանը․ Սևակ Հակոբյան

Սփյուռքահայերը մեղավոր են, որ ընդհանրապես, մասնակցում են դրա հետ հանդիպմանը․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նախկիններից պրծավ, Պուտինից պրծավ, «դավաճան» զինվորներից պրծավ, գեներալներից պրծավ, հիմա էլ Սփյուռքին է մեղադրում հողերը հանձնելու մեջ։
Այսօր Նիկոլ Փաշինյանը Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ոչ թե ինքն է հանձնել հողերը, այլ՝ սփյուռքահայերը։ Իհարկե՝ Սփյուռքահայերը չեն էլ հիշեցրել, որ իրենց հավաքած միջոցներից 100 մլն դոլարից ավելի գումար Փաշինյանը փոշիացրեց հենց պատերազմի թեժ օրերին՝ պարգևավճար բաժանելով իր թիմակիցներին։ Իհարկե՝ չեն հիշեցրել, որ տարիներ շարունակ Սփյուռքի հանգանակած գումարներով կառուցած փողոցները, դպրոցները, տները, ջրամբարները նվիրեց Ալիևին։
Սփյուռքահայերը, այո, մեղավոր են. մեղավոր են, որ էդ հանդիպման ժամանկ սրա խոսքերից հետո ինչ եղել է ձեռքների տակ, չեն նետել վրան։ Սփյուռքահայերը մեղավոր են, որ ընդհանրապես, մասնակցում են դրա հետ հանդիպման։ Սփյուռքահայերը մեղավոր են, որ թույլ են տալիս Նիկոլը այցելի իրենց բնակած երկրներ։
Ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, քանի դեռ սա համարձակվել է դուրս գալ բունկերից, ուրեմն իրավունք ունի խոսելու ու մեղադրելու բոլորին` սփյուռքահայերին, ռուսներին, Պուտինին, Ամերիկային, սաղ աշխարհին, ընդդիմությանը, ժողովրդին, գեներալներին, զինվորներին և այլն և այլն։ Սա դրա արդյունքն է, որ բոլորով թույլ են տվել դուրս գա, հիմա սաղին մեղադրում ա։ Ու դրանով սաղս էլ մեղավոր ենք։
Երևակայությունս չի հերիքում՝ ենթադրելու համար, թե Սփյուռքից հետո հաջորդը ում է մեղադրելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ