21 04 2023

Զավակին կորցնելուց հետո նոր հասկացավ, որ սխալ էր ընտրել․ Սևակ Հակոբյան

Զավակին կորցնելուց հետո նոր հասկացավ, որ սխալ էր ընտրել․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ազատ գյուղում զինվորական կացարան կոչված խրճիթում զոհվածների հարազատները կառավարության դիմաց ակցիա են անում, փողոց են փակել։ Նրանցից մեկը շատ ճիշտ, կարևոր բան ասաց, ասաց՝ «Հարգելի ծնողներ, խնդրում եմ հանուն ձեր երեխեքի միացեք մեզ, ոչ թե մեզ համար, այլ հանուն ձեր էրեխեքի։ Եկեք միացեք մեզ, որ վաղը դուք էլ մեր վիճակում չհայտնվեք ու չիմանաք ձեր էրեխեքն ինչ եղան»։ Շատ ճիշտ խոսքեր էին։ Հատկապես ճիշտ խոսքեր էին այդ ծնողի կողմից ու հենց այս պահին։
Որդեկորույս մայրը դրանից առաջ ասում է․ «Էս ձեռքս կոտրվեր, որ երկու անգամ ձայն չտայի գերագույն հորթին»։
Նիկոլ Փաշինյանին ձայն է տվել ոչ միայն 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, այլև 2021 թվականի արտահերթ ընտրություններում՝ պատերազմից հետո։
Էդ ժամանակ պատերազմում զոհված 5000 մեր տղերքի ծնողների փոքր մասը, մի քանի հարյուրը, բողոքի ցույցեր էին անում դատախազության դիմաց, Ֆրանսիայի հրապարակում, օպերայի հրապարակում, Հանրապետության հրապարակում, Քննչական կոմիտեի դիմաց ու ամեն տեղ ու ասում էին՝ ժողովուրդ, եկեք մեզ միացեք, մեզ համար չէ, ձեր էրեխեքի համար, որ վաղը դուք չհայտնվեք մեր կարգավիճակում, մեր նման որդեկորույս ծնող չդառնաք։ Քա՞նի հոգի միացավ։ Ոչ միայն չմիացան, այլև գնացին ու ձայն տվեցին Նիկոլին։ Հետո տեղի ունեցավ ողբերգությունների շարք, ու այսօր սև հագած հերթական մայրն ասում է՝ եկեք միացեք, որ որդեկորույս ծնող չդառնաք։
Ինքը հասկացել է իր սխալը, բայց, ցավոք, դա հասկացել է էն ժամանակ, երբ Նիկոլի իշխանության ամբողջ թշվառությունը զգաց իր ընտանիքի վրա։
Հեղափոխություն արածները, Նիկոլ ընտրածները ու չընտրածները, ամեն մեկը ունենում է կորուստ՝ տարբեր տեսքով։ Մեկը կորցնում է տունը, մեկը կորցնում է հողը, մեկը կորցնում է աշխատանքը, մյուսը՝ զավակին, առողջությունը և այլն։
Նիկոլը «Չարի վերջը» հեքիաթի աղվեսն է, որ հերթով մոտենում է կկուներին ու ձագերը տանում։
Դեռևես շանս կա այլևս չկորցնելու, հիմա՞ անել, թե՞ էլի գնալ պրավալի, զոհերի, ողբերգությունների ու էլի աշխատի հայի հետին խելքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ