17 03 2022

Խրամորթի տղամարդիկ մարտական պատրաստվածության են բերվել. «Հրապարակ»

Խրամորթի տղամարդիկ մարտական պատրաստվածության են բերվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի սահմանամերձ Խրամորթ գյուղի կանայք եւ երեխաները երեկ էլ գյուղ չեն վերադարձել` վարչական շրջանի ղեկավարության որոշմամբ, քանի որ անվտանգությունն ապահովված չէ։

Արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի եւ ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։ Ցերեկը Խրամորթ են այցելել նաեւ Արցախի մի խումբ պատգամավորներ՝ աջակցություն հայտնելու խրամորթցիներին։ Նրանցից մեկը մեզ փոխանցեց, որ խրամորթցի տղամարդկանց տրամադրությունը երեկ ավելի մարտական էր, քան նախորդ օրերին։ «Կանանց, երեխաների առկայությունը կաշկանդում էր որոշ գործողությունների համար»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք եւ երեխաները։ Թե երբ կվերադառնան նրանք գյուղ, երեկվա դրությամբ պարզ չէր։ Բանն այն է, որ ադրբեջանցիների դիրքային առավելությունը խրամորթցիներին դրել է հակառակորդի ուղիղ նշանառության տակ, եւ բարձունքի վրա գտնվելով՝ ադրբեջանցիները թիրախավորված կրակում են գյուղի վրա»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Հասարակություն 01 04 2022

Քարագլուխն ու Խրամորթը պաշտպանող կամավորականները՝ ֆոտոշարքով

Artsakhpress.am-ը լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով Խրամորթ համայնքի և Քարագլուխ բարձունքի պաշտպանության համար մարտական հերթապահություն իրականացնող կամավորականներին

Orphus համակարգ