03 03 2022

Գործի է դրվել հակակշիռների մեխանիզմը. «Փաստ»

Գործի է դրվել հակակշիռների մեխանիզմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Խորհրդարանական մեր աղբյուրը փոխանցում է, որ նման կարգի վեճեր և կոնֆլիկտներ բավական հաճախ են տեղի ունենում, և ոչ միայն այս հանձնաժողովում, այլև ընդհանրապես ՔՊ խմբակցությունում։ Խոսքը առողջ բանավեճերի մասին չէ, այլ սուր հակադրությունների:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պայմանավորված է ոչ միայն ներանձնային հարաբերություններով, այլև նախապես մշակված սցենարով, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում բալանսավորում է ապահովում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, մի կողմից՝ թույլ չի տրվում շատ մտերմանալ, որպեսզի ներքին «թիմեր» ու «բևեռներ» չձևավորվեն, մյուս կողմից՝ նրանք, ովքեր խմբակցությունում փորձում են իրենց «դեմք» կամ «ասող» երևակայել, «ուժեղ տղա» խաղալ, միանգամից դառնում են թիրախ և ներքին կոնֆլիկտի կենտրոն։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում հակակշիռների մեխանիզմ է ապահովում հենց նույն թիմակիցների ձեռամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ