«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախօրեին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պետք է կատարվեն համավարակի հետ կապված սահմանափակումների հարցում: Նախարարը նաև ակնարկել էր, թե իրենց սահմանած սահմանափակումներն արդյունք են տալիս, ինչի հետ, սակայն, համաձայն չեն ոլորտի մասնագետներից շատերը: Մասնավորաբար, բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը կարծում է, որ դրանք հերթական չհիմնավորված, չվերահսկվող, չարդարացված սահմանափակումներ էին, որոնք հերթական անգամ ցույց տվեցին մեր առողջապահության նախարարության կամային և գիտելիքային ողջ ամլությունը:
«Մի քիչ աղմուկ եղավ բնակչության մեջ, հետո անցավ, հիմա մարդիկ ամեն տեղ գնում են: Խնդիրն այն է, որ հնարավորություն չկա վերահսկելու, ավելի շուտ՝ չկա գիտելիք, որ համապատասխան կարգավորումները տրվեն: Սահմանափակումները որևէ օգուտ չտվեցին: Եթե նույնիսկ հանրային սննդի վայրերում, որոնցից երևի թե օգտվում է բնակչության 25-ից 30 տոկոսը, QR կոդերով մարդկանց ներս թողնեին, ապա հանրային տրանսպորտում, որից օգտվում է բնակչության ավելի քան 60 տոկոսը, չեն կարողացել վերահսկողություն ապահովել: Այս հերթական ալիքը կգա, կանցնի, բնական է՝ էլի ալիք կլինի, որովհետև մեր ԱՆ-ն այնքան կամային իմպոտենտ է, որ չի կարողանում անգամ ամենապրիմիտիվ կերպով պայքար վարել համավարակի դեմ: Սահմանափակումները չեն աշխատել, հիմնավորված չեն եղել, կհանեն, իրենց՝ առանց այդ էլ սև երեսը, երևի թե, կպարզեցնեն»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը