19 02 2022

Կալանավորվել է Դոն Պիպոյի սպանված թիկնապահի եղբայրը. Պիպոն՝ Թիրախում․ «Հրապարակ»

Կալանավորվել է Դոն Պիպոյի սպանված թիկնապահի եղբայրը. Պիպոն՝ Թիրախում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ»-ի տեղեկություններով` արդեն երկու ամիս է, ինչ կալանքի տակ է գտնվում Դոն Պիպոյի սպանված թիկնապահի եղբայրը։ Ըստ տեղեկությունների` նրան կալանքի տակ պահելու պատճառաբանությունն այն է, որ իրավապահներն ամեն գնով ցանկանում են նրանից ցուցմունք կորզել Պիպոյի դեմ։ Նրա վերջին հայտարարությունները` ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պատճառաբանությունների եւ այլ երկիր գնալու մասին իշխանությունները չեն մարսել։ Այս միջոցով փորձում են դուրս գալ նրա վրա, եւ ամեն գնով հետախուզում հայտարարել։

Մենք տեղեկացանք, որ երիտասարդն ում պահում են կալանքի տակ Էջմիածնի տարածաշրջանի Արաքս գյուղից է։

Համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սողոյանի քեռու որդին է կալանավորված, իսկ թե ինչն է պատճառը` դժվարացավ ասել, քանի որ, ըստ նրա, մանրամասներին տեղյակ չէ։

Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն  մասին, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ, որը հետագայում պարզվել է, որ Ռազմիկ Սողոյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ