11 02 2022

Գյուղատնտեսությունը կրկին անկում է ապրել. «Ժողովուրդ»

Գյուղատնտեսությունը կրկին անկում է ապրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում մի կողմից ավելանում է տնտեսական ակտիվության ցուցանիշը, մյուս կողմից՝ անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, նախորդ տարվա արդյունքներով, նվազել է 1.1 տոկոսով` կազմելով 933 մլրդ 2 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անտառային տնտեսության ոլորտներում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում նախորդ տարի գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 977 մլրդ 327 մլն դրամ, ինչը, 2020 թվականի համեմատ, նվազել է 1 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 469 մլրդ 442 մլն 700 դրամ. այն 2020 թվականի ցուցանիշից պակաս է 3.1 տոկոսով: Փոխարենը անասնաբուծության ոլորտում է աճ արձանագրվել՝ 0.8 տոկոսի չափով, իսկ անտառային տնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 25.9 տոկոս:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ