15 01 2022

Սինանյանին հրաժե՞շտ են տալիս. «Փաստ»

Սինանյանին հրաժե՞շտ են տալիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին օրերին լրատվական դաշտի ու սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում նորից հայտնվել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, մասնավորաբար այն հանգամանքը, որ նա Ֆեյսբուքում մեկնաբանել էր սեփական լուսանկարը՝ ինքն իրեն շնորհավորելով Սուրբ Ծննդի առթիվ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս դրվագը նկատել և առաջինը հրապարակ են նետել իշխանամերձ շրջանակները և հետևողականորեն թեման սկսել են «տիրաժավորել» սոցտիրույթում։

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, սա պատահական չէ. իշխանությունները ցանկանում են ազատվել Սինանյանից, և սա պարզապես հերթական պատրվակն էր տեղեկատվական հակաքարոզչություն իրականացնելու։ Իհարկե, այնպես չէ, որ Փաշինյանի համար շատ դժվար է ազատվել Սինանյանից, սակայն «բոչկա գլորելու», «փչացնելու» ճանապարհը ավելի է դուր գալիս նրան:

 

Նշենք, որ Սինանյանին այդ պաշտոնում նշանակելու փաստը միանշանակ չէր ընդունվել հայկական Սփյուռքի տարբեր շրջանակների կողմից, ու նրա նկատմամբ բացասական տրամադրությունները էլ ավելի են մեծացել նրա գործունեության, ավելի կոնկրետ՝ անգործության և, ընդհանրապես, Սփյուռքի հարցերով ՀՀ կողմից տարվող անհասկանալի քաղաքականության պատճառով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ