«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրեն Պապիկյանը երեկ ազատվեց փոխվարչապետի պաշտոնից եւ նշանակվեց պաշտպանության նախարար։ Փոխվարչապետի պաշտոնում, ըստ լուրերի, կնշանակվի շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ով նաեւ կիրականացնի Պապիկյանի «լեւի» գործառույթներից մեկը՝ իր ազդեցության տակ կվերցնի ՏԻՄ-երը։
Չնայած ի պաշտոնե Գնել Սանոսյանն է ոլորտի պատասխանատուն, սակայն, կառավարության աղբյուրների պնդմամբ, Սանոսյանն անմռունչ չի կատարում քաղաքական բոլոր հրահանգները, այդ պատճառով էլ Պապիկյանին էր հանձնարարված գլուխ բերել ՏԻՄ ընտրությունները։ Սակայն Ավինյանի պես նրա ջանքերն էլ հօդս ցնդեցին, եւ Սյունիքն անհնազանդություն դրսեւորեց Փաշինյանի ու իր թիմի նկատմամբ։
Ինչպես 1 ամիս առաջ ՔՊ-ն պարտվեց Մեղրիում, Գորիսում, Տաթեւում, երեկ էլ՝ Կապանում։ Ի դեպ, պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի օգոստոսի 2-ին, այսինքն` նրա պաշտոնավարման 100 օրն էլ չէր լրացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը