16 10 2021

Ապօրինի որդեգրումների գործով Քննչական կոմիտեն որոշում ունի. «Ժողովուրդ»

Ապօրինի որդեգրումների գործով Քննչական կոմիտեն որոշում ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով վարչությունն առաջիկայում նախաքննության ավարտ է հայտարարելու մի աղմկահարույց քրեական գործով, որը վերաբերում էր ապօրինի որդեգրումներին:

Հիշեցնենք, որ այդ զգայուն քրգործով որպես մեղադրյալ անցնում էր հայտնի բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը, սակայն գործով անցող բոլոր մեղադրյալները դեռ շարունակում են պնդել, որ մեղավոր չեն, եւ հայտարարել, թե ոչինչ էլ չի բացահայտվել կամ չի ապացուցվել։ Թե այս պայմաններում ինչպես կընթանա գործի դատաքննությունը դատարանում, ցույց կտա ժամանակը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որդեգրումների գործը երկու մասի է բաժանվելու: Մի մասն արդեն կուղարկվի դատարան, իսկ մյուս մասով ՀԿԳՎ-ում ուսումնասիրությունները կշարունակվեն։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ