25 09 2021

Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն․ «Փաստ»

Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել է ջահերով երթ Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր: «Ցույց տանք թշնամուն, որ հայը չի հանձնվել»,-ասված է հայտարարության մեջ:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, չնայած պաշտոնական առաջարկ չի եղել, սակայն երթին մասնակցելու որոշում ունի նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ թե՛ ղեկավար մարմնի, թե՛ պատգամավորների, թե՛ տարածքային կառույցների ակտիվ ներգրավմամբ:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ի այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ընդհանուր ազգային օրակարգը և կարևորելով փողոցային պայքարում իրական ընդդիմադիր ուժերի միասնականությունը: Այս տեղեկությունը ՀՀԿ գրասենյակից ճշտել չհաջողվեց, քանի որ ժամը բավականին ուշ էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ