«Իրավունք» թերթը գրում է. «Մեր օրերում հայտնի ֆիլմի մոտիվներով ոչ թե Նաջարյանն է փոշմանել, այլ Արարատի մարզպետ Թեւոնյան Ռազմիկը: Դեռեւս սեպտեմբերի 9-ին հրաժարական տված պաշտոնյան` երեկ հետ վերցրեց իր հրաժարականի դիմումը:
Մինչդեռ որդին` ՔՊ-ական պատգամավոր Սեդրակ Թեւոնյանը լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր, թե հոր հրաժարականը պայմանավորված է բացառապես մեծ տարիքով: Իսկ թե ինչպես ավագ Թեւոնյանը ընդամենը մի քանի օրում հաղթահարեց տարիքային խնդիրները, թերեւս նույնիսկ ռուս պրիմադոննա Ալլա Պուգաչովան կնախանձեր:
Ինչեւէ, ակնհայտ է, որ Արարատում իշխանության սցենարները փոխվել են, մինչդեռ մարզում ակտիվորեն շրջանառվում էին խոսակցություններ, թե Ռազմիկ Թեւոնյանին փոխարինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի տարածաշրջանային կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը