07 09 2021

Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները մտադիր են նախընտրկան դաշինք կազմել՝ առանց քաղաքապետի․ «Իրավունք»

Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները մտադիր են նախընտրկան դաշինք կազմել՝ առանց քաղաքապետի․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերջնականապես որոշել է չմասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին:

Սակայն քաղաքապետարանի աշխատակիցները մտադիր են պրոիշխանական նախընտրական դաշինք կազմել` Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ