31 08 2021

Իշխանությունը փորձում է պառակտում մտցնել ընդդիմադիր խմբակցությունների միջև. «Փաստ»

Իշխանությունը փորձում է պառակտում մտցնել ընդդիմադիր խմբակցությունների միջև. «Փաստ»

«Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը կսկսի իր աշխատանքները: Առաջին նստաշրջանից ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները գործում են բավականին համակարգված և բովանդակային առումով համաձայնեցված։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքը անհանգստացնում է իշխանություններին, որոնք որոշակի քայլեր են նախապատրաստում, երբեմն նաև արդեն կիրառում՝ փորձելով պառակտում մտցնել խորհրդարանական ընդդիմության շարքերում՝ խափանելով միասնականությունը։ Ինչքան էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, թե իրենք պատրաստ են համագործակցության, ընդդիմադիրներին կոչ են անում գալ կառուցողական դաշտ, իրականում հենց իշխանություններն են իրականացնում բացահայտ հակառակ գործողություններ։

Բացի հայտնի սադրանքներից ու իշխանության կողմից հրահրված բախումներից, իշխանությունները նաև այլ մեթոդներ են փորձում կիրառել: Ի մասնավորի, իշխանական պատգամավորները ունեն հանձնարարություն ընդդիմադիր պատգամավորների որոշակի շրջանակի պարբերաբար կոշտ քննադատել և թիրախավորել: Միևնույն ժամանակ, կան մի քանի պատգամավորներ, որոնց փորձում են ամեն կերպ գովաբանել և սիրաշահել, դրական լույսի ներքո նրանց հակադրել ընդդիմադիր այլ պատգամավորներին։ Սա, ըստ մեր տեղեկությունների, ունի միանգամից մի քանի նպատակ:

Նախ՝ իշխանությունը փորձում է պառակտում մտցնել ընդդիմադիր խմբակցությունների և պատգամավորների միջև, մյուս կողմից՝ իրենց գովեստներով վարկաբեկել նշյալ պատգամավորներին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ