18 08 2021

Նախկին լրագրողն ու նախկին դերասանը խմբագրել են ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը. «Ժողովուրդ»

Նախկին լրագրողն ու նախկին դերասանը խմբագրել են ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը փոխվելու է: Ըստ մեր տեղեկությունների՝ փոփոխությունները հեղինակել են երկու պատգամավորներ՝ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը և նախկին դերասան Հրաչյա Հակոբյանը։

Այդ փոփոխությունները վերջիններս ներկայացրել են ԱԺ նախագահին: Նրանք այս օրերին հանդիպումներ են ունենում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ու քննարկում, թե որ լրագրողները կկարողանան մուտք գործել խորհրդարան, ում պետք է զրկել հավատարմագրումից, կամ ինչպիսի հավատարմագրման կարգ պետք է լինի ընդհանրապես:

Մեր աղբյուրները նշում են, որ իշխանության ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են խստացնել խորհրդարան մտնելու կարգը՝ որոշակի չափանիշներ դնելով՝ թերթերի դեպքում՝ տպաքանակ, կայքերի դեպքում՝ դիտումներ և այլն:

Մի խոսքով, հավատարմագրման նոր կանոններ կգործեն արդեն աշնանային նստաշրջանի աշխատանքը լուսաբանող լրագրողների համար, որի արդյունքում շատ լրատվամիջոցներ ու լրագրողներ դուրս կմնան մրցակցությունից ու ԱԺ մտնելու հնարավորություն չեն ունենա»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 18․08.21թ համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ