29 06 2021

ՔՊ-ն Հայկ Մարությանին փոխարինող է գտել․ «Իրավունք»

ՔՊ-ն Հայկ Մարությանին փոխարինող է գտել․ «Իրավունք»

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում բա­ցահայտ սկսել են աշխատել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ: Խնդիրն այն է, որ ՔՊ-ականները չեն նե­րում, որ Մարությանը չաջակցեց իրենց արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ իշխանական վերին օղակներում ակտիվորեն քննարկվում է Հայկ Մարությանից ձերբազատվելու հարցը: Այս առումով երկու տեսակետ կա՝ սպասել ևս մեկ տարի և Երևանի ավա­գանու հերթական ընտրությունների ժա­մանակ նոր ՔՊ-ական քաղաքապետ ընտրել, իսկ երկրորդ տարբերակն այն է, որ քանի «գործներն աջ է գնում», աշունն էլ կազմակերպել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ՝ հասնելով նրան, որ Մարդւթյանն ինքնակամ հրա­ժարական տա:

Երկու սցենարի դեպքում էլ՝ ՔՊ-ն արդեն իսկ ունի իր համար ցան­կալի նոր քաղաքապետի թեկնածու՝ ՔՊ նախընտրական ցուցակում տեղ գտած գործարար Խաչատուր Սուքիասյանը, նույն ինքը՝ Գռզոն: Սրանով ՔՊ-ականնե­րը միանգամից երկու հարց են լուծում՝ նախ կստացվի այնպես, որ իրենց խոստ­մանը համաձայն օլիգարխներ չեն լինի խորհրդարանում, մյուս կողմից էլ կիրա­կանանա Սուքիասյանի վաղեմի երազան­քը՝ նստել այն պաշտոնին, որում եղել է Վանո Սիրադեղյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ