«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ ուժային կառույցներում ղեկավարի պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք հրաժարականների դիմումներ են գրել՝ կարծելով, թե ընտրությունների արդյունքում ընդդիմությունն է հաղթելու, եւ որոշել են ապահովագրել իրենց:
Նրանք որոշել էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքները հայտնելուց հետո միանգամից կստորագրեին աշխատանքից ազատման դիմումները եւ կհեռանան: Սակայն ինչպես հայտնի է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով ընտրության նախնական արդյունքները, արձանագրեց ներկայիս իշխանությունների հաղթանակը՝ 53.91 տոկոսով:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այդ մասին տեղեկանալուց հետո հրաժարականի դիմումներ գրած ուժային կառույցներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք հենց իրենց աշխատասենյակներում պատռել են այդ դիմումները: Այսինքն՝ ընտրությունների ելքը նրանց սրտով է եղել:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը