02 06 2021

Ինչպես հրաժարվել սկզբունքներից․ «Հրապարակ»

Ինչպես հրաժարվել սկզբունքներից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց Ուկրաինայում ՀՀ դեսպան։ Նրա անցած ուղին դասական օրինակ է, թե ինչպես է սկզբունքային մարդը հրաժարվում իր սկզբունքներից եւ մաս կազմում իշխանություններին։ 2008-ին ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ մի խումբ դիվանագետների հետ, Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցության համար զրկվեց աշխատանքից՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը խախտելու հիմքով։

Նա ՀԱԿ անդամ էր եւ Տեր-Պետրոսյանի թիմի հետ էր երկար տարիներ։ 2018-ի հեղափոխությունից հետո ՀԱԿ շատ անդամներ հարեցին Նիկոլ Փաշինյանի թիմին եւ նույնիսկ պաշտոններ ստացան, բայց քչերը խզեցին կապերը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։

Այսօր, երբ ՀՀ առաջին նախագահն արմատական ընդդիմություն է, Նիկոլ Փաշինյանի մրցակիցը եւ նրա հեռացումը համարում է օրախնդիր Հայաստանի համար, իսկ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական է տալիս եւ ոչ երկիմաստ հայտարարություն անում, որ վտանգված են մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը, Վլադիմիր Կարապետյանը ստանձնում է փաշինյանական իշխանության դեսպանի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ