19 05 2021

Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը հիմնադրամ են ստեղծում. «Հրապարակ»

Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը հիմնադրամ են ստեղծում. «Հրապարակ»

«Ապրիլի 23-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատման դիմում գրած Մեսրոպ Առաքելյանը, պարզվում է, Մանե Թանդիլյանի հետ հիմնադրամ է ստեղծում։ Հիմնադրամը կոչվելու է «Ապրելու Արցախ»։ Այս մասին Առաքելյանն ինքը մեզ ասաց՝ նշելով, որ, անկախ քաղաքական իրավիճակից, անկախ ընտրություններից և իրենց կարգավիճակից, կարծում է, որ բոլորը պետք է իրենց ներուժի չափով շարունակեն ապրեցնել Արցախը։

«Անկախ իմ՝ նախարարի պաշտոնը լքելուց, Արցախի նկատմամբ իմ հոգածությունը չի կարող փոփոխվել, բազմաթիվ անելիքներ կան, որոնք պետք է շարունակել անել, հետևաբար, Մանե Թանդիլյանի հետ նախաձեռնել ենք այս հիմնադրամը, որի գործունեության մասին առաջիկայում կներկայացվի»,- ասաց Առաքելյանը։

Հիշեցնենք, որ երբ նա անսպասելիորեն ազատվեց պաշտոնից, որն ընդամենը 4 ամիս էր զբաղեցրել, լուրեր տարածվեցին, որ ազատման դիմում է գրել, որպեսզի Արցախի սոցապնախարար, նույնպես պաշտոնից հրաժարական տված Մանե Թանդիլյանի հետ «Առաքելություն» կուսակցության ցուցակով մասնակցի արտահերթ ընտրություններին։ Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու հարցին, նախկին նախարարն ասաց՝ այդ մասին մոտ օրերս կհայտարարի։ Ի դեպ, մամուլում արդեն լուրեր են տարածվել, որ Առաքելյանը փոշմանել է ու չի մասնակցելու ընտրություններին։ Հավանաբար, քաղաքական պայքարը կփոխարինվի հիմնադրամի գործունեությամբ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ