16 06 2022

Մանեն ՔՊ-ական Բաբկենի հարևան Պողոսը չէ ու իր երեխաներին գետնից չի գտել․ «Պողոսների ապրելու երկիր»․ Politik.am

Մանեն ՔՊ-ական Բաբկենի հարևան Պողոսը չէ ու իր երեխաներին գետնից չի գտել․ «Պողոսների ապրելու երկիր»․ Politik.am

Politik.am-ը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ բացահայտեց, որ նախկին պատգամավոր ու նախարար Մանե Թանդիլյանը որդիներին հեռացրել է Հայաստանից։ Թերթի տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի որդիներն ու ամուսինը Հայաստանում չեն բնակվում:Նախկին «լուսավորականը» դեռ մի քանի տարի առաջ է հեռատես գտնվել ու զավակներին հանել երկրից: Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, առաջին հերթին նրանց բանակից ազատելն է, քանի որ Թանդիլյանի որդիներն արդեն նախազորակոչային տարիքի են ու պետք է հաշվառում անցնեն:

Մանե Թանդիլյանը մեր հասարակության մի ստվար հատվածի իրական արտացոլանքն է։ Նման մարդիկ Հայաստանը համարում են խոպան, որտեղ կարելի է պաշտոն ունենալ, փող աշխատել, մարդկանց հիմարացնելով Հայաստանի գլխին փորձանքներ բերել ու այդ ամենին զուգահեռ ընտանիքի անդամներին հեռու պահել Հայաստանից, որպեսզի այն դժվարությունները, որ իրենց աշխատանքի հետևանքն են՝ իրենց հարազատները չքաշեն։ Թանդիլյանն էլ քարոզում է, որ Հայաստանն «Ապրելու երկիր» է, բայց որդիներին այդ երկրից հեռու է պահում։ Բնական է՝ Մանեն ՔՊ-ական Բաբկենի հարևան Պողոսը չէ ու իր երեխաներին գետնից չի գտել։  Այս երկրի համար թող պողոսները պատրաստ լինեն իրենց երեխաներին տալու, իսկ Մանե Թանդիլյանի պես էլիտարներն ավելի կարևոր գործեր կունենան անելու։  Այս պատմությունից հետո լավ կլինի Ռուբեն Վարդանյանի փողերով քաղաքական գործունեություն ծավալող այս խմբակն իրենց կուսակցության անունը փոխեն և դնեն  «Պողոսների ապրելու երկիր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ