«ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությամբ՝ ակտիվ լծված է բանակում լայնածավալ բարեփոխումների գործին:
168.am-ի տեղեկություններով՝ սրանում Վաղարշակ Հարությունյանը, այսպես ասած, անձնական հետաքրքրություն ունի: Նա փորձում է նոր կառուցվածքով հետ բերել ռուսական մոդելը, այն է՝ պաշտպանության նախարարի պաշտոնը դարձնել զինվորական և գեներալ-գնդապետի կոչումով գնալ թոշակի, քանի որ գիտի՝ արտահերթ ընտրություններից հետո այդ պաշտոնում չի լինելու:
Այլ հարց է, որ Վաղարշակ Հարությունյանը սխալվել է իր հաշվարկներում և դժվար թե հասցնի իր երազանքն իրականացնել. նա վերջերս դարձել է 65 տարեկան:
Ըստ ՊՆ կայքում տեղադրված կենսագրական տվյալների, Վաղարշակ Հարությունյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 28-ին:
Հավելենք, որ Վաղարշակ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը վերադարձվել է Նիկոլ Փաշինյանի օրոք, որից նա զրկվել էր 2002 թ. հուլիսի 22-ին՝ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի համաձայն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը