«Ավելի վաղ տեղեկացանք, որ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն իր քավոր Հայկ Ղալումյանին, որը Իջևանի քաղաքապետի ԺՊ-ն էր, նշանակեց Տավուշի մարզպետ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վերջ կդրվի նաև խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պետական կառավարման համակարգում պաշտոնները և պատգամավորական մանդատները բաշխելու ավանդույթին: Սակայն այսօր հակառակ պատկերն ենք տեսնում:
Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ: Սոֆյա Հովսեփյանի կարծիքով՝ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, բոլորովին զարմանալի չէ. «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պետական կառավարման համակարգում պաշտոնները և պատգամավորական մանդատները բաշխելու ավանդույթի արմատները շատ վաղուց են դրվել Հայաստանում, այնպես չէ, որ նոր եմ այդ մասին խոսում, նույն այդ Հայկ Ղալումյանին, երբ Իջևանի քաղաքապետ էին նշանակում, այդ ժամանակ էլ եմ խոսել:
Խնդիրն այստեղ միայն Հայկ Ղալումյանը չէ, այլև նրանց կողքին կանգնած մի շարք այլ մարդիկ՝ պատգամավորներ և այլն... Այս արատավոր երևույթն այնպես որ նոր չէ: Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից առաջ ասում է, որ ԽԾԲ ինստիտուտը Հայաստանից կվերանա, սակայն նա իր ասածները մոռացավ... Ինձ համար բոլորովին զարմանալի չէ, քանի որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, և բնական է, որ այս պաշտոնը պետք է զբաղեցներ մի մարդ, որը մարզում ձայներ կապահովեր»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը