«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ իշխանության ներսում խնդիր կա Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ, և այդ առնչությամբ ամեն ինչ հարթ չէ: Պարզվում է՝ իշխանության ներսում մի մասը սկզբունքորեն անհամաձայնություն ունի ռեյտինգային ընտրակարգի վերացման մասով, մյուսներն էլ գիտակցում են, որ բարձր հեղինակություն ունեցող ներկայացուցիչներ չունեն, այդ պատճառով էլ ցանկանում են ընտրությունները փակ համամասնական ընտրակարգով անցկացնել:
- Չեմ կարող ասել, թե ընդդիմության հետ ինչ պայմանավորվածություններ են եղել, ամեն դեպքում, կարծում եմ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, երբ իրականացվում է, պետք է հետևել միջազգային գործընկերների «պահանջներին», որոնց մինչև այսօր հետևել ենք: Վենետիկի հանձնաժողովը մշտապես Ընտրական օրենսգրքի նման կարևորագույն փաստաթղթի շուրջ տվել է եզրակացություն, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի լայն կոնսենսունսի պայմաններում, այսինքն՝ ընդդիմադիրները պետք է իրենց համաձայնությունը տան: Նաև Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելուց 6 ամիս շուտ ընտրություններ տեղի ունենալ չեն կարող: Հիմա չեմ հասկանում՝ մենք թքած ունե՞նք աշխարհի վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը