24 03 2021

Ընտրական օրենսգիրք փոխելը հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը․ Գևորգ Գորգիսյան․ «Իրավունք»

Ընտրական օրենսգիրք փոխելը հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը․ Գևորգ Գորգիսյան․ «Իրավունք»

««Լուսավոր Հայաստանի» համար արտահերթ ընտրությունների նախա­շեմին Ընտրական օրենսգիրքը փոխելն անընդունելի է, հատկապես, որ արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և մանրամասնեց.

 

- Այս ամենից հետո փոխել խաղի կանոնները, նշանակում է խախտել պայմանավորվածությունը: Ըստ այդմ՝ մեր խմբակցությունում կան մարդիկ, որոնք այս հարցում կտրական են տրա­մադրված, ինչը կարող է բերել նաև մեր կողմից պայմանավորվածության խախտման:

Ի՞նչ է նշանակում, որ եթե վարչապետը հրաժարական տա, և ԱԺ-ն չընտրի վարչապետ, այստեղ պետք է անպայման ընդդիմության համար ձայ­նը, բայց երբ Ընտրական օրենսգիրք են փոխում, ընդդիմությունը ոչի՞նչ է, իրենք կբերեն ու կփոխե՞ն: Մեզ հետ Ընտրա­կան օրենսգիրքը չի քննարկվել, և մենք ենթադրել ենք, որ գործող օրենսգրքի կանոններով ենք գնալու ընտրություն­ների: Հիմա Ընտրական օրենսգիրք փո­խելը հղի է բազմաթիվ հետևանքներով և առաջին հերթին՝ հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ