«ArmLur.am-ի տեղեկություններով՝ դերասան Հովհաննես Ազոյանի սկանդալային հայտարարությունից հետո իրավապահները գործի են անցել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք գտել են տարիներ առաջ Հովհաննես Ազոյանի բանակում չծառայելու մասով հարուցված քրեական գործը, որն էլ տարիներ առաջ կարճել էին:
Բանն այն է, որ իրավապահները տարիներ առաջ դերասանի՝ բանակում չծառայելու մեջ որոշակի ապօրինի տարրեր են հայտնաբերել և հարուցել են քրեական գործ, սակայն ավելի ուշ իրավապահ համակարգում որոշել են քրեական գործը կարճել՝ հաշվի առնելով, որ նա դերասան է և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։
Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել դերասանից, թե նա ինչ հիմքով է ազատվել բանակից, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր նամակներին: ArmLur.am- ը պատրաստ է նաև հրապարակել դերասան Հովհաննես Ազոյանի մեկնաբանությունը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի սոցցանցի պաշտոնական էջում, որտեղ վերջինս լուսանկարներ էր տարածել իրենց ընտանիքի ճամփորդությունից, գրել էր. «Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին: Աշխարհին խաղաղություն: Թող երբեք պատերազմը չկրկնվի»»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը