09 03 2021

«Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլև առերեսվելու է նոր վտանգների. «Փաստ»

«Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլև առերեսվելու է նոր վտանգների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Գրեթե ամեն օր քաղաքացին առարկայորեն, շոշափելիորեն իր վրա զգում է թանկացումները. անընդհատ թականում են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները: Գրեթե բոլոր մասնագետները փաստում են, որ այս իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում Հայաստանում խորանում և խորանալու է աղքատությունը: Մասնավորաբար, «Փաստ» թերթի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը նշում է, որ մեր բնակչության մոտ 50 տոկոսն ունի սոցիալական անվտանգության խնդիր:

«Թեև վիճակագրական տվյալներով Հայաստանում աղքատությունը հասնում է մոտ 29 %-ի, ինչն ինքն իրենով ճգնաժամային ցուցանիշ է, սակայն բազմաչափ աղքատության ցուցանիշներից ելնելով՝ մեր բնակչության մոտ 50 %-ն ունի սոցիալական անվտանգության խնդիր: Ի դեպ, այս սեգմենտում հատկապես խոցելի են երեխաները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ Հայաստանում երեխաների 64 %-ը խոցելի է աղքատության 2 և ավելի չափելի դրսևորման ուղղությամբ, ընդ որում, գյուղական բնակավայրերում նման խոցելիությունը հասնում է 82 %-ի»,- ասաց Դավթյանը՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ «այս դիլետանտները երկիրը հասցրել են դեֆոլտային վիճակի, որի մասին թեև չի հայտարարվում, սակայն դեֆակտո մենք ունենք պարալիզացված տնտեսություն, ինչը պետք է գնահատել այլևս բացառապես ազգային անվտանգության սպառնալիքների համատեքստում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ