06 03 2021

Գնաճն ահագնանում է․ «168 ժամ»

Գնաճն ահագնանում է․ «168 ժամ»

«Մինչ կառավարությունը ձեռքեր լվացել, մի կողմ է քաշվել՝ հասարակությանը թողնելով իր հոգսերի հետ, գնաճը Հայաստանում գնալով ահագնանում է: Այն ընդհուպ մոտեցել է նախատեսված թիրախի վերին սահմանին, իսկ սննդամթերքի դեպքում գնաճի ծանրությունը: Ոչինչ, որ մարդիկ ամեն օր առերեսվում են իրենց սոցիալական վիճակի վատացման և աղքատության խորաց­ման փաստի հետ:

 

Գնաճը գուցե այնքան սարսափելի չլիներ, եթե դա ուղեկցվեր հասարակության եկամուտների ավելացմամբ: Սակայն եկամուտ­ների ավելացման մասին խոսք չկա: Ընդհակառակը՝ ինչպես վկա­յում են պաշտոնական տվյալները, գնաճը Հայաստանում ուղեկցվում է եկամուտների նվազումով: Նվազել են, մասնավորապես, աշխատավարձերի տեսքով ստաց­վող եկամուտները:

Հունվարին Հայաստանում միջին աշխատավարձի անկում է գրանց­վել, այն էլ բավական շոշափելի 3,8 տոկոսով: Մասնավոր հատվա­ծում կրճատումն ավելի մեծ է եղել, միջին աշխատավարձը նվազել է 5,4 տոկոսով:

 

Այս երևույթն ուղեկցվել է բարձր գնաճով: Թե դա ինչպիսի ազդեցու­թյուն է ունեցել մարդկանց կենսա­մակարդակի վրա, յուրաքանչյուր քաղաքացի ինքը կարող է ասել: Թանկացումների շղթան բավա­կան ընդգրկուն է՝ սկսած սննդամ­թերքից, վերջացրած ոչ պարենա­յին ապրանքներով ու ծառայու­թյուններով:

Գնաճի ակտիվացումը Հայաս­տանում նոր չի սկսվել: Այդպես է դեռևս անցած տարվա վերջից: Այ­սօր էլ գնաճը շարունակում է պահ­պանվել ու գրոհել ապրանքային շուկաները:

Սկսենք սննդամթերքից, յուղերը և ճարպերն այս տարվա փետրվա­րին շուրջ 20 տոկոսով ավելի թանկ են եղել, քան անցած տարի էին:

20 տոկոսը, անշուշտ, լուրջ գնաճ է, բայց դա չէ այդ խմբում ընդգրկ­ված ապրանքների թանկացման ամբողջ հմայքը: Թանկացումների ամբողջ հմայքը երևում է առանձին ապրանքատեսակների դեպքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ