«Համացանցում շարունակվում են ակտիվորեն լուրեր շրջանառվել, որ ԱԺ արդեն անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ-ն լքել է, որպեսզի միանա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմին:
Որքանո՞վ են իրական տարածվող լուրերը, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Պետրոսյանից, ով փաստեց. «Շրջանառվող լուրերին պարտավոր եմ վերաբերվել հարգանքով, որովհետև դա ինչ-որ մարդկանց կարծիքն է, գուցե՝ ցանկությունը: Ես ասել եմ, և նորից եմ ասում` ես Ռոբերտ Քոչարյանին անձամբ չեմ ճանաչում, ոչ մի անգամ իր հետ չեմ հանդիպել: Իմ այս որոշումն էլ պայմանավորված չէ այստեղից այնտեղ թռնելու շարժառիթով:
Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ ես երկրորդ նախագահի անձին վերաբերվում եմ մեծագույն հարգանքով: Ի վերջո, նա այն անձն է, ում օրոք երկրի տնտեսությունը վերելք է ապրել, ժողովուրդը կարողացել է ապրել և իրեն ապահով զգալ: Մեր սահմանները եղել են ապահով, և, որ ամենակարևորն է` թշնամին գլխիկոր է եղել Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ, նրա պաշտոնավարման տարիներին: Այդ ամենը պետք է գնահատել: Ինչ մնում է իմ` անկախ պատգամավոր դառնալուն, ապա ես իմ հայտարարության մեջ մանրամասն անդրադարձել եմ պատճառներին»:
– Պարոն Պետրոսյան, իսկ բացառո՞ւմ եք ապագայում որևէ համագործակցություն երկրորդ նախագահի հետ:
– Ոչինչ չեմ բացառում, քաղաքական գործիչը եթե ինչ-որ բան բացառեց, ուրեմն նա պետք է այլ բանով զբաղվի, ոչ քաղաքականությամբ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը