«Նիկոլ Փաշինյանին Ֆեյսբուքում քննադատելու պատճառով աշխատանքից ազատվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 3 բարձրաստիճան աշխատակիցներ՝ Վահե Մարտիրոսյանը, որը գլխավոր տնօրենի տեղակալն էր, Գևորգ Վիրաբյանը՝ իրավական հարցերով խորհրդատուն, և Գոռ Մարտիրոսյանը՝ ֆինանսական բաժնի տնօրենը: Տեղեկությունը նախ փորձեցինք ճշտել Գևորգ Վիրաբյանից, սակայն նա հարցին պատասխանելու փոխարեն նախ փորձեց ճշտել, թե որտեղից է մեզ տեղեկությունը: «Ձեզ ո՞վ է ասել, հիմա ինձ էլ տեղեկություն է հասել, որ Դուք ինձ գումար եք պարտք»,- ասաց նա: Խնդրեցինք հարցին պատասխանել, ասաց, որ իրեն չեն հեռացրել, շարունակում է աշխատել, սակայն մենք ԲԷՑ-ի մեր աղբյուրներից լրացուցիչ ճշտեցինք և համոզվեցինք, որ այս պահին Վիրաբյանը ԲԷՑ-ում այլևս չի աշխատում: Մեզ հաջողվեց կապ հաստատել գլխավոր տնօրենի արդեն նախկին տեղակալ Վահե Մարտիրոսյանի հետ: Մարտիրոսյանը հաստատեց, որ իրեն աշխատանքից ազատել են, հարցրինք՝ քննադատության համար են ազատել, և արդյոք պատրաստվում է դատական ճանապարհով վերականգնել իր ոտնահարված իրավունքները, սակայն նա ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել: Կապվեցինք նաև Գոռ Մարտիրոսյանի հետ, նա էլ ասաց, որ հանգստի մեջ է և այդ հարցը չի մեկնաբանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը