19 02 2021

Կառավարության նիստերը ամեն շաբաթ գնալով էլ ավելի իրականությունից կտրված են դառնում․ «Հրապարակ»

Կառավարության նիստերը ամեն շաբաթ գնալով էլ ավելի իրականությունից կտրված են դառնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստերը ամեն շաբաթ գնալով էլ ավելի թեթեւ ու իրականությունից կտրված ընթացք են ստանում։ Արցախը կորցրած, 5 հազար զոհ տված կառավարության ղեկավարն արդեն հումորներ է անում, խոսում ապագայի ծրագրերից ու փորձում դրական ցուցանիշներ հայտնաբերել այս համազգային ողբերգության ու ճգնաժամի ֆոնին։

Երեկ նա նորից հիշել էր ՀԴՄ կտրոնների թեման, որոնք իր համար տնտեսության, փաստորեն, միակ ցուցիչն են։ «Փետրվար ամսվա առաջին 15 օրվա տվյալներով՝ Հայաստանում հսկիչ-դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հույսով, որ իր սիրելի «պողոսների» մոտ այս անիմաստ թվերն ու վիճակագրությունը ոգեւորություն կառաջացնեն եւ կներշնչեն, որ իրենց կյանքը պատերազմից հետո կտրուկ լավացել է, նախկինում երբեք այսքան լավ չեն ապրել, ինչքան հիմա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ