««Փաստ» թերթի տեղեկություններով՝ արտահերթ ընտրությունների հետ կապված ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել տեղեկանք, որ ներկա փուլում ընտրությունների հապշտապ անցկացումն իշխանությունների համար այնքան էլ նպաստավոր չէ և իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։
Խնդիրը միայն իշխանությունների գրեթե զրոյական վարկանիշը չէ. բանն այն է, որ ըստ ներկայացված տեղեկանքի, ստեղծված իրավիճակում ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ ընդհուպ լուրջ բախումների։
Ըստ մեր աղբյուրների, նշվել է, որ հանրության մեջ ներկայումս բավականին լարված և բևեռացված վիճակ է, և ցանկացած պահի հակադիր բևեռների հետ կոնտակտ կարող է հանգեցնել լուրջ բախման։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, դեռևս վերջնական ոչինչ հստակեցված չէ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը