30 01 2021

Մարդիկ ձգտում են ամեն գնով հեռանալ երկրից․ «Հրապարակ»

Մարդիկ ձգտում են ամեն գնով հեռանալ երկրից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Զբոսաշրջային կազմակերպություններից մեկի տնօրենը, որն արդեն մոտ մեկ տարի է՝ փակել է ընկերությունը եւ տուրիստական խմբեր չի ուղարկում արտերկիր, ուշագրավ բան պատմեց մեզ։

Պատերազմից հետո իր նախկին հաճախորդներից օրական մեկ-երկու մարդ զանգում է իրեն եւ խնդրում-աղաչում՝ մի ճար անել, որ ինքը, զավակները, հարազատները կարողանան մի ձեւով արտերկիր ընկնել․ կարեւոր չէ, թե որ երկիր։

Առաջարկում են մեծ գումարներ, պատրաստ են ցանկացած ձեւով մեկնելու։ Ընդ որում՝ չեն թաքցնում, որ գնալու են չվերադառնալու նպատակով։ Մեր զրուցակիցը սարսափած էր այն անհուսությունից, որով մարդիկ դիմում են եւ փորձում համոզել իրեն, այն ցանկությունից, որով ձգտում են ամեն գնով հեռանալ երկրից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ