26 01 2021

Ուրեմն՝ պետք էր, որ տրվել է կառա­վարությանը․ իմքայլականը՝ հիմնադրամի գումարների մասին․ «Իրավունք»

Ուրեմն՝ պետք էր, որ տրվել է կառա­վարությանը․ իմքայլականը՝ հիմնադրամի գումարների մասին․ «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ «Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի՝ ստեղծված իրավիճակում միակ ելքը համահայկական պոտենցիալի համախմբման, հանրային կոնսենսուսի և Սփյուռքի հետ հնարավորինս հարթ հարաբերու­թյունների համագործակցության մեխանիզմների ներդրման մեջ է:

-Սփյուռքը, կարծես, ՀՀ արձագանքը լի­նի՝ թե՛ վատ, թե՛ լավ առումով: Իրապես շատ խոր ցավ եմ ապրում, երբ Համա­հայկական հիմնադրամի գու­մարների հետ կապված շահարկումներն իրենց խայտա­ռակ վատ արձագանքը գտան Սփյուռքում, և այսօր դատական գործընթացներ կան:

-Տիկի՛ն Ստեփանյան, բայց ինչո՞ւ շահարկում, երբ խնդիրը հստակ է՝ պատերազմական օրե­րին սփյուռքահայերը գումարները փո­խանցել էին բոլորովին այլ նպատակով, բայց պարզվեց, որ այդ գումարից մի հատված, չգիտես ինչու, փոխանցվել է կառավարու թյանը։

- Իրականում չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև եթե դուք այս օրերին լինեք հիվանդանոցներում կամ այցելեք համայնքներում այս պահին ժամանակա­վոր բնակություն հաստա­տած Արցախի մեր հայրե­նակիցների ընտանիքնե­րին, կտեսնեք, թե Համա­հայկական հիմնադրամի գումարներով ինչեր են ար­վում և շարունակում են արվել:

-Ոչ ոք դա չի հերքում, բայց խոսքը հիմ­նադրամին նվիրաբերված 52,7 մլրդ ՀՀ դրամ գումարի մասին է, որն անհասկանալիորեն փոխանցվել է կառավարությանը․․․

- Ուրեմն՝ պետք էր, որ տրվել է կառա­վարությանը, որպեսզի դարձյալ լուծվեն այս պահին հասարակության և մեր պե­տության առջև ծառացած խնդիրները: Ուզում եմ՝ շատ հստակ լինի մեր քաղա­քացիների համար՝ եթե այս գումարման ԱԺ պատգամավորները՝ թե՛ իշխանու­թյուն կազմող, թե՛ ընդդիմություն, ովքեր չունեն եկամտի այլ աղբյուր, պատերազ­մի օրերից, կորոնավիրուսի ամիսներից սկսած՝ պատրաստ էին իրենց աշխատա­վարձից ամբողջությամբ կամ գոնե կեսից հրաժարվել՝ փոխանցելով դրանք տար­բեր հիմնադրամների կամ իրենց կողմից այս կամ այն ակցիաներն իրականացնել, ապա որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ մեր իշխանությունից որևէ մեկը կա­րող է իր ձեռքերը երկարացնել և Համա­հայկական հիմնադրամ փոխանցված որևէ գումար օգտագործել՝ ոչ թե ի շահ ՀՀ-ի, այլ ի շահ այս կամ այն անձի: Ես դա ուղղակի բացառում եմ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ