21 01 2021

«Շառից-փորձանքից» հեռու . ինչու է Փաշինյանը շատ կանուխ գնացել ԱՆ․ «Փաստ»

«Շառից-փորձանքից» հեռու . ինչու է Փաշինյանը շատ կանուխ գնացել ԱՆ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր նախարար Անահիտ Ավանեսյանին։ «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այդ «գործընթացից»։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սահմանված կարգի համաձայն, Նիկոլ Փաշինյանը գնացել է մասնաշենք, սակայն, ի տարբերություն սովորական դեպքերի, երբ նախարարին ներկայացնելու համար գերատեսչություն էր գնում արարողությունից 5-6 րոպե առաջ, թեթեւ շփումներ ունենում աշխատակիցների հետ, երեկ նա նախարարություն է գնացել առավոտ շատ կանուխ, որպեսզի «նախարարությունների շենքի» աշխատակիցները ներսում չլինեն, եւ ոչ ոք իրեն չնկատի։

Մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանին հայտնել են, որ գերատեսչությունների ներսում շատ մեծ դժգոհություն կա, եւ չի բացառվել, որ այցի ընթացքում հնչեն տարբեր վանկարկումներ, ինչպես նաեւ բողոքի գործողություններ տեղի ունենան: Ուստի նա գերադասել է «շառից-փորձանքից» հեռու գործել»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ